Մեր մասին

2009 թվականի հոկտեմբերին՝ «Էրեբունի-Երևան 2791» տոնակատարության շրջանակներում, Երևանի նախկին քաղաքապետ` Գագիկ Բեգլարյանի, «Շարմ» հոլդինգ ընկերության տնօրեն` Ռուբեն Ջաղինյանի և «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի համատեղ ջանքերով, ինչպես նաև Ուկրաինաից ժամանած մասնագետների՝ Ալեքսանդր Գարկավիի և Սերգեյ Բրովորնյուկի ջանքերով հիմնադրվեց «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը:

Ներկայումս խմբի կոլեկտիվը բաղկացած է երկու գեղարվեստական ղեկավարներից, ոճաբանից և 14 թմբկահարուհիներից, ովքեր ընտրվել են տարբեր երաժշտական և հանրակրթական դպրոցներից: Թմբկահարները 16-25 տարեկան աղջիկներ են, ովքեր օժտված են ռիթմի սուր զգացողությամբ, ունեն երաժշտական կրթություն, ճկուն են, բարեկազմ, բարետես ու արտիստիկ:

Խմբի կատարողական հմտությունները զարգանում են պարբերաբար իրականացվող պարապունքների շնորհիվ, իսկ բարձրաճաշակ բեմական տեսքն ապահովում են մի շարք մասնագետներ:

Խումբն իր ֆորմատով միակն է տարածաշրջանում և, կարելի է ասել, որ  այն նոր մշակույթ է ներմուծել: Արդյունքում «Երևանյան թմբուկներն» արդեն իսկ կարող են իրենց ներկայությամբ յուրօրինակ հանդիսավորություն հաղորդել ցանկացած միջոցառման, փառատոնի կամ պետական տոնակատարության և բարձր տոնական տրամադրություն հաղորդել մասնակիցներին և հանդիսատեսին:

Միջազգային հարթակում «Երևանյան թմբուկների» մասնակցության աշխարհագրությունը՝
2017թ. օգոստոսի 23-ից սեպտեմբերի 3-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում «Երևանյան թմբուկները» մասնակցել են «Սպասկայա Բաշնյա» միջազգային զինվորական-երաժշտական նվագախմբերի փառատոնին, որը անց էր կացվում «Կարմիր հրապարակում»:
2015թ. ապրիլին 19-25-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում «Երևանյան թմբուկները» մասնակցել են «Հարվածային գործիքների դիալոգը իբրև խաղաղություն» միջազգային հարվածային գործիքների փառատոնին:
2014թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում «Երևանյան թմբուկները» մասնակցել են «Սպասկայա Բաշնյա» միջազգային զինվորական-երաժշտական նվագախմբերի փառատոնին, որը անց էր կացվում «Կարմիր հրապարակում»:

Հայաստանի Հանրապետոթյունում «Երևանյան թմբուկների» միջոցառումների կամ տոնակատարությունների մասնակցության ցանկը՝
2009թ. մինչ օրս խումբը մասնակցել է գրեթե բոլոր մեծ միջոցառումներին կամ տոնակատարություններին` «Էրեբունի-Երևան 2791, 2792, 2793, 2794, 2795, 2796, 2797, 2798, 2799, 2800» ամյակների տոնակատարություններին, ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված 2010, 2011, 2012, 2013, 2014, 2016, 2017 և 2018թթ  տոնական քայլերթերին, որտեղ ավանդաբար գլխավորում են տոնական քայլերթը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, ՀՀ անկախության հռչակման 20-ամյա հոբելանական ծրագրերին, 2011թ. Հայաստանում անցկացվող «Մանկական Եվրոտեսիլին», Հայկական Բանակի 19 և 20-ամյակների տոնակատարություններին, ԱՊՀ պետությունների 6-րդ երիտասարդական «Դելփյան խաղերին», «Արամ Խաչատրյանի» անվան միջազգային մրցույթին, ԱՊՀ և բալթյան երկրների «Երիտասարդ Եվրասիա» միջազգային նորարարական ֆորումին, WBA և WBC վարկածով աշխարհի բոքսի չեմպիոնի մենամարտին, ՖԻԴԵ-ի կանանց գրան պրի շախմատի միջազգային մրցաշարին և այլն:

«Երևանյան Թմբուկներ» թմբկահարների խումբը կայացած և ամուր ընտանիք է, որը մեր խմբի ամենամեծ ձեռքբերումն եմ համարում և ես, լինելով խմբի համահիմնադիր և տնօրեն, ստանձնել եմ խմբի հետագա պահպանման, կայացման և զարգացման պարտականությունները, որը ես և իմ խումբը մինչ օրս կարծես պատվով ենք իրականացրել: Չնայած դրան՝ մենք մեր դիմաց էլ ավելի բարձր բարձրունքներ են ֆիքսել, որը նույնպես պատվով կհաղթահարենք:

Պավել Սարգսյան

Պավել Սարգսյան

Մելինե Պետրոսյան

Մելինե Պետրոսյան

Նազելի Ասլանյան

Նազելի Ասլանյան

Թամարա Հակոբյան

Թամարա Հակոբյան

Գայանե Վարդերեսյան

Գայանե Վարդերեսյան

Էլիզաբեթ Սեդոյան

Էլիզաբեթ Սեդոյան

Ասյա Հովհաննիսյան

Ասյա Հովհաննիսյան

Սոնա Սահակյան

Սոնա Սահակյան

Վալենտինա Ադուլյան

Վալենտինա Ադուլյան

Մարգարիտա Սարգսյան

Մարգարիտա Սարգսյան

Լիլիթ Ինջյան

Լիլիթ Ինջյան

Քրիստինե Հովսեփյան

Քրիստինե Հովսեփյան